A
A
Շարքից դուրս եկած տնակներ (տեսանյութ)
Գյումրիում դեռեւս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ հատկապես նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել:
«Շիրակ կենտրոնի» տեսանյութը քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող 75-ամյա Աստղիկ Ասատրյանի կացարանային պայմանների մասին է: