Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ դատավորներ՝ երեխաների համար

Հասարակություն
4b9573d348a3b1126205d695f6c8c20c

Վորլդ Վիժնը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) այսօր հավաստագրեր կշնորհեն քսան դատավորների՝ երեխայի պաշտպանության ոլորտում դատավորների եռամյա վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Միջոցառումը կազմակերպվելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Շահագրգիռ կողմերը հանուն Հայաստանում Երեխայի պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի շրջանակներում:

Վորլդ Վիժնը սատարել է Ազգային իրավական դպրոցին Դատական բարեփոխումների 2009-2010 թթ. գործողությունների ռազմավարության ծրագրի իրականացման գործում: Վերջինիս համաձայն` ՀՀ յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված դատավոր՝ երեխաներին առնչվող դեպքերը վարելու նպատակով:

Ծրագիրը, համագործակցելով Իրավական դպրոցի հետ,մշակել և ներդրել է վերապատրաստման մի կուրս, որը Հայաստանի դատական համակարգը կհամապատասխանեցնի Երեխայի պաշտպանության չափորոշիչներին, և երկրի յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված անձնակազմ:

2011-2013 թթ, Հայաստանի բոլոր դատարաններից ավելի քան քսան դատավորներ և հիսունչորս դատական մասնագետներ վերապատրաստում են անցել մշակված մոդուլներով:

Դասընթացը ներկայացվել է Հայաստանի առաջադեմ և գործող մասնագետների կողմից, այդթվում՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամի, ՀՀ արդարադատության նախարարության լիազորված ներկայացուցչի, և այլոց: