«Արմավիա»-ն վերադառնո՞ւմ է
Սնանկացման գործընթացի մասին հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունը Հանրային խորհրդին ներկայացրել է ընկերության առողջացման ծրագիր։
«Արմավիա» ավիաընկերության ծրագրում ներկայացվում է ընկերության գործնեության վերականգման համար անհրաժեշտ է նվազագույն առաջնային պայմաններ, որոնք չեն թույլ տա «Արմավիայի» սնանկացմանը։ Ընկերության վերականգման համար անհրաժեշտ է ՀՀ ավիափոխադրումների շուկայում հավասարության վերականգնում։
«Ռուսական ավիաընկերությունները ունեն ավելի քան 60 տոկոս զեղչ իրենց բազային օդանավակայաններում, ինչը արդյունքում բերեց նրան , որ իրենց կողմից շատ հաճախ սահմանվում էին ինքնարժեքից ցածր սակագներ, որը և հանգեցրեց «Արմավիա» ավիաընկերության թռիչքների շահութաբերության նվազմանը, իսկ շատ դեպքերում նաև դրանց լրիվ վնասաբերությանը։ Այդ ամենի հետևանքով «Արմավիա»-ն չդիմակայեց մրցակցությանը և այսօր կանգնած է ճգնաժամի եզրին», -ասվում է փաստաթղթում։
«Արմավիան» պահանջում է նաև ավիատոմսերի արժեքից 10000 դրամ օդի համար պետական տուրքի դուրս բերումը։
Ավիաընկերության համար նաև խնդիր է հարկային տեսչության մտադրությունը դիմելու դատարան և սառեցնելու հաշիվները։
Ընկերությունը կկարողանա փակել իր հաշիվները , եթե լինի պետության մասնակցությունը ընկերության ղեկավարմանը և նրա անմիջական հետաքրքրվածությունը օպտիմալ եկամուտներ ստանալու հարցում, թույլ չի տա նման իրավիճակների ստեղծում, կշտկի բոլոր նմանատիպ հիմնախնդիրները։
Ընկերության վերականգման համար անհրաժեշտ է բազային ավիաընկերություններին ինքնուրույն ավիացիոն վառելիք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու մասին, ինչպես նաև օդանավակայանին վճարել միայն ավիավառելիքի պահպանման և լիցքավորման ծառայությունների դիմաց։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ այս փաստաթուղթը կներկայացվի կառավարությունում ստեղծվելիք հատուկ հանձնաժողովին։
«Փաստաթղթում շատ լավ է դրված, որ 3 մեղավոր կա, պետությունը, «Արմավիան» և օդանավակայանը, պետք չի մենք այստեղ լինեք դատավորներ, կդիմենք կառավարության հանձնաժողովին , որ մեր խորհրդից էլ մարդիկ լինեն ներգրավված այս հացի քննարկման ժամանակ», -ասաց Վազգեն Մանուկյանը։
Ի դեպ, ապրիլի 22-ին լրացել է «Արմավիայի» հետ կառավարության պայմանագրի ժամկետը, որով նրան հանձնվել էին օդային որոշ ուղղություններ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն այս պահի դրությամբ դեռ որևէ ընկերություն չի դիմել՝ «Արմավիայի» տեղը զբաղեցնելու համար։