Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

320 օր՝ Նախագահականի դիմաց

Հասարակություն
e0e9e9f3078417763595e46a58680310

Ամեն առավոտ ժամը 9.00-ին Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում Սերժ Սարգսյանին է դիմավորում Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը՝ Էմմա Սահակյանը։

«Գոնե երկու րոպեով նա կարող է իջնել իր ավտոմեքենայից եւ լսել իմ խնդիրը, հարցնել , թե ինչ պահանջ ունեմ ես»,- դեռ հույս ունի նա։

Արդեն 320 օր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ նստացույց հայտարարած Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը պահանջում է իր օրինական ունեցվածքի վերականգնում։ Նրա խոսքերով՝ ինքը զրկվել է իր Օրբելի փողոցում գտնվող տնից եւ ունեցվածքից բարեկամուհու շնորհիվ։

Նախագահական նստավայրի Քաղաքացիների ընդունելության բաժնից Էմմա Սահակյանին առաջարկել են տեղափոխվել ծերանոց.

«Ծերանոց թող գնան նրանք, ովքեր առաջարկում են, եւ նրանց հարազատները», - բորբոքված ասաց նա։

Նա պատրաստ է պայքարել այնքան ժամանակ, մինչեւ արդարությունը վերականգնվի։