Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասել են՝ Աֆրիկայից աշխատող կբերենք...» (տեսանյութ)

Հասարակություն
d7baf615eceec7f5fd35512d06451dbc

«Արմենալ» գործարանի աշխատակիցների հույսը Սերժ Սարգսյանն է։ Նրանք նախագահականի մոտ էին՝ ակնկալելով Սարգսյանի միջամտությունը։

Գործող օրենսդրության համաձայն՝ այս մարդիկ իրենց աշխատանքի դիմաց նաեւ հավելավճար պետք է ստանան, ինչը չեն ստանում։

«Մենք աշխատում ենք վնասակար պայմաններում, ինչի հետ, որ մենք շփվում ենք վնասակար է»,- նշում էին նրանք։

Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց հայցը, եւ վճիռ կայացրել, որ վտանգավոր արտադրամասում աշխատելու համար նրանք պետք է հավելավճար ստանան իրենց աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Գործարանը բողոքարկել է առաջին ատյանի վճիռը, իսկ վերաքննիչ դատարան էլ բավարարել է նրանց բողոքը։

Այս պահին գործարանի աշխատակիցները Վճռաբեկ բողոք են պատրաստվում, իսկ մինչ այդ պատրաստվում են իրավիճակին իրազեկել Սերժ Սարգսյանին։

Գործարանի՝ հատկապես փայլաթիթեղի արտադրամասի բոլոր աշխատողները լուրջ առողջական խնդիրներ ունեն.

«Ձայնալարերի խզման պատճառով, ճնշումների բարձրացման»,- նշեցին նրանք։

Ըստ աշխատակիցների՝ առավել լուրջ խնդիրներ ունեցողներին տնօրինությունն աշխատանքից ազատել է՝ առանց որեւէ բացատրության եւ փոխհատուցման։

Իսկ նրանք ովքեր շարունակում են աշխատել եւ պայմանների բարելավում են պահանջում, հետեւյալ պատասխանն են ստանում՛

«Մեզ պատասխանել են, որ Աֆրիկայից նեգրեր կբերենք կաշխատացնենք, այդ ձեւի անմարդկային վերաբերմունք»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։