«Փրկենք Երեւանը» (տեսանյութ)
Երեւանի պատմամշակութային հուշարձաններն ու կանաչ տարածքները պահպանելու, ինչպես նաեւ կենտրոնում շինարարական ցանկացած աշխատանք կասեցնելու՝ իշխանություններին հերթական կոչը հնչեց այսօր։
«Հիմնական մեր պահանջը այն է՝ սառեցնել Երեւան քաղաքի կենտրոնում ցանկացած շինարարական աշխատանք ի վնաս կանաչ տարածությունների եւ պատմական մեր հւշարձանների»,-ասում է «Փրկենք Երեւանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը:
Երեւանի ավագանու ընտրություններից առաջ « Փրկենք Երեւան» նախաձեռնության անդամները հիշեցնում են, թե ինչ ճակատագրի արժանացան Աֆրիկյանների եւ Պուշկինի 25 հասցեւմ գտնվող շենքերը:
«Շենքը, իրենց ասելով, մեծ առումով այսպես պահպանվելու է, բայց կտուրին լինելու է բացօթյա ռեստորան, սրճարան եւ ամբողջ էս հետեւի մասը` սկսած Չայկովսկու դպրոցից մինչեւ Արամի փողոց՝ Աֆրիկյանների շենքով լինելու են 2 մեծ հյուրանոցներ»,-ասում է Իզաբելլա Սարգսյանը:
«Աֆրիկյանների շենքը արդեն համարակալված է, բալկոնը, ներքին ինտերիերը արդեն գոյություն չունեն եւ նմանատիպ շենքերը արժանանում են մաքսիմում մի կամակերպության շինհրապարակում հանգրվանելուն»,-ասում է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:
Նախաձեռնության անդամները քաղաքային իշխանություններից պահանջում են կասեցնել ապօրինի շինարարությունները, իսկ ընդդիմադիր ուժերին կոչ են անում մայիսի 5-ի ընտրություններից առաջ միասնական ծրագիր մշակել «Երեւանի փրկության համար»: