Ամաչում է Գերմանիայի համար
«Ես այսօր ամաչում եմ այն բանի համար, որ գերմանական կառավարությունը Բունդեսթգում ոչ մի խոսք չի բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին: Գերմանացի քաղաքական գործիչներին ընդունում են, որ այն ինչ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին հայերի դեմ, ցեղասպանություն է, բայց բարձրախոսների առջև նրանք լռում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմաննն անկեղծացավ Բեռլինի «Կոնտակտե կոնտինի» կազմակերպության հիմնադիր Էբերհարդ Ռադչուվայթը:
Հայաստան նա ժամանել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու համար: Բեռլինում նա զբաղվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ ռազմագերիների խնդրով:
Թեև գերմանական Բունդեսթագն ընդունել է ցեղասպանության մասին բանաձևը, սակայն պարոն Ռադչուվայթը կարծում է, որ Գերմանական կառավարությունը չի արտաբերի ցեղասպանություն բառը:
«Թուրքիան շատ հզոր երկիր է դարձել իր տնտեսությամբ:
Գերմանիայի համար կան տնտեսական նաև ստրատեգիական հարցեր», - ասաց Էբերհարդ Ռադչուվայթը: Պարոն Ռադչուվայթն ասում է` այսօր Բեռլինում ապրում են ավելի քան երկու հարյուր հազար թուրքեր, նրանցից ոմանք քաղաքական գործիչներ են: Նա վստահեցնում է, որ վերադառնալով Գերմանիա, նա կհամոզի այդ թուրքերին ուշադրություն դարձնել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:
«Թուրքական շատ քաղաքներում շատ թուրքեր արտասանել են ներողություն բառը, ես այնպես կանեմ, որ Բեռլինի թուրքերն էլ արտասանեն այդ բառը»,- ասաց Էբերհարդ Ռադչուվայթը: