Կընդառաջեն սկավառակներ վաճառողներին (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախախարարի պաշտոնակար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկրվող եւ արտադրվող էլեկտրոնային կրիչների եւ դրոշմակնիքների տրամադրման եւ հատկացման կարգի հետ կապված փոփոխություն կատարելու մասին նախագիծ ներկայացրեց։
«Մենք ընդառաջ գնալով մի շարք ընկերությունների խնդրանքին՝ առաջարկում ենք, հնարավարություն ընձեռնել արդեն ներկրված եւ արտադրված կրիչները մինչեւ ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը ուժի մեջ մտնելը՝ թույլատրել դրանց իրացումը, ինչը հնարավորություն կտա ընկերություններին արդեն կուտակած ապրանքը իրացնել»,- ասաց Տիգրան Դավթյանը։
Վարչապետի այն հարցին, թե որքա՞ն ժամանականով եք նախատեսում, Տիգրան Դավթյանը պատասխանեց, մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ մի քանի ամիս անց արտոդրողները նույն աղմուկն են բարձրացնելու։ Սակայն նախագիծն ընդունվեց։
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող դիսկերի վաճառքով զբաղվող ընկերությունների եւ խանութների ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին որոշման հետ կապված։