A
A
Պարզ կլինի փաստաբանների հետագա քայլը
Այսօր երեկոյան արդեն պարզ կլինի` փաստաբանները դատադուլ կանցկացնեն, թե` ոչ։ Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այսօր փաստաբանները հավաքվելու են՝ որոշելու իրենց անելիքները։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՀ փաստաբանների պալատի 545 փաստաբաններ դատադուլ էին հայտարարել՝ ի նշան դատական համակարգի ապօրինությունների։
Նրանց խոսքերով՝ հստակ օրենսդրության բացակայության պատճառով Վճռաբեկ դատարանը կարող է հրապարակել իր որոշումները տարբեր խմբագրություններով, ինչը կարող է տարբեր մեկնաբանությունների հիմք դառնալ: Փաստաբանները պահանջում են այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք կբերեն Վճռաբեկ դատարանի գործառույթների հստակեցմանը եւ կամայականությունների վերացմանը։