Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը Գյումրիի կրակոցների մասին/ video (տեսանյութ)

Հասարակություն
423a04f9d3235e9a0b14f816a4aade13

Այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներովՈստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:


ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով՝ Նախնական տվյալներով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի և Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջև:

 

 

 

 

Լուսանկարները` Շիրակ Կենտրոն-ից: