Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե ծրագրին, այլ աչքերին (տեսանյութ)

Հասարակություն
cbbd8cb29322eeaf2a246f60c1150764

Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ծրագիրը բնապահպան Ինգա Զարաֆյանը համարում է դեկորատիվ:

«Նրանք գրում են, թե ինչը պիտի շարունակեն։ Այն բանը, որ նրանք պետք է ավելացնեն կանաչ գոտիները, մենք գիտենք, որ նրանք դա չեն անում»,- «Ա1+»-ին ասաց նա։

Տիկին Զարաֆյանը հավատում է ոչ թե քաղաքական ուժերի ծրագրերին, այլ իր աչքերին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են կտրում ծառերը, ոնց որ ուզում են վերջին պահը օգտագործեն, չիմանալով հետո կկարողանան, թե ոչ»,- նշեց նա։

Իսկ այն ուժերը, ովքեր իրենց ծրագրերում նշել են, թե ցանկանում են ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիները, ըստ բնապահպանի, չեն պարզաբանել, թե ինչպես.
«Մեզ համար կոնկրետ քայլ կլիներ, որ գոնե մի հատ անօրինական շինություն, որը աղմուկ է բարձրացրել, տարբեր մարդիկ բողոք են ներկայացրել, դա ապամոնտաժվի»։


Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի խոսքերով` Կենտրոնը առնվազն 100 ՀԱ կանաչ տարածքի պակաս ունի:
«Եթե որեւէ մեկը ինձ ցույց տա Կենտրոնում այսօր որտեղ կարելի է 100 հա կանաչ տարածք վերականգնել, գոնե 50, ապա ես շնորհակալ կլինեմ»,- ասաց նա

Պարոն Դովլաթյանը հիշեցնում է, որ 2000 թ-ից սկսած՝ բոլոր քաղաքապետերը խոստացել են, որ Երեւանում որեւէ ծառ, որեւէ կանաչ տարածք չի հատվելու;

Բնապահպանները գտնում են, որ կանաչապատում անվան տակ քաղաքապետարանը ընդամենը գումարներ է վատնում, առաջին հերթին ծաղիկներ տնկելով;

Բնապահպանները որոշակի դրական դրույթներ տեսնում են ՀԱԿ-ի, Ժառանգության եւ Դաշնակցության նախընտրական ծրագրերում;