Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմրախտը Հայաստանում վտանգավոր չէ (տեսանյութ)

Հասարակություն
05d7540c52c5d05d656d7c8b0b6085cc

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով աշխարհում 22,4 միլիոն մինչև մեկ տարեկանը երեխա դեռևս չի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները։

Ապրիլի 22-27-ը Հայաստանում անցկացվում է «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը։


«Միջոցառման գերխնդիրը հանրության իրազեկումն է պատվաստման կարևորության մասին։ Հայաստանում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80,000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում չի արձանագրվել պոկլիոմիլիտ հիվանդության դեպք. « Նախկինում այս հիվանդությունը անռնվազն 2-3 երեխայի հաշմանդամության պատճառ էր դառնում։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում չի գրացվել այս հիվանդության ոչ մի դեպք»։

Չնայած տարածաշրջանում մեծ արագությամբ տարածվում է կարմրուկ և կարմրախտ հիվանդությունները, որի արդյունքում արդեն 2 մարդ մահացել է Վրաստանում , Գայանե Սահակյանի հավաստմամբ Հայաստանում իրավիճակը բարենպաստ է. «2007 թվականից Հայաստանում կարմրախտի միայն մեկ դեպք է գրանցվել19 ամյա պատանու մոտ, որը շատ արագ կանխարգելվել է և տարածում չի ստացել» ։

Տիկին Սահակյանը հավելեց, որ Հայաստանում չի կատարվում ջրծաղիկ հիվանդության դեմ պատվաստում, պատճառը դեղի շատ թանկ լինելն է. « Ջրծաղիկի պատվաստանյութը լայն կիրառում չունի և համաշխարհային շուկայում մեկ դեղաչափը արժե մոտ 100 դոլար»։