Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները աճել են

Հասարակություն
c7fae2022b7491d0862059c5f12b498e

2012թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս տարվա առաջին երեք ամիսներին կտրուկ աճել է լրագրողների իրավունքների խախտման  դեպքերը: Սրանք արձանագրվել են նաև ԽԱՊԿ եռամսյակային զեկույցում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այն պայմանավորում է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններով:

«Առաջին եռամսյակում գրանցել ենք երկու ֆիզիկական բռնության դեպք, և երկուսն էլ նախագահական ընտրությունների օրն են եղել, կտրուկ աճել է լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը` դրանք տասներեքն են»,- այսօր ասաց Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց նաև, որ թեև այս տարի աճել են ճնշումները լրագրողների նկատմամբ, սակայն դրանց թիվը շատ փոքր է, երբ այն համեմատում ենք 2008թ. հետ:

2013թ. հունվար- մարտ ամիսները նաև աչքի են ընկել նրանով, որ այս ամիսներին ավելացել են նաև դատական հայցերն ընդդեմ լրագրողների:

«Այդ երեք ամիսների ընթացքում վարույթ են ընդունվել վեց դատական գործ, ընդ որում դրանք կարելի է դիտարկել հենց քաղաքական ենթատեքստով»,- ասաց պարոն Մելիքյանը: