Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կրակոցներ են հնչել

Հասարակություն
2a87330711f4f7814cef10a746ddcdb6

Գյումրիում կեսօրին կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:30-ի սահմաններում` Շիրակացի փողոցում գտնվող Ցածր գներ վաճառատան դիմաց: Ըստ ականատեսների, հնչել է 3-ից 4 կրակոց, եղել է նաև 2 վիրավոր: Նրանք տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկրորդինը` միջին ծանրության: Իմ գործընկերների հաղորդած նախնական տեղեկատվության համաձայն, կրակոցները հնչել են փողոցի հատվածում, սակայն արյան հետքերն առկա են Շիրակացի 54 շենքի շքամուտքում: Ներկա պահին փողոցն ամբողջությամբ փակված է, ուսումնասիրություններ են իրականացնում Գյումրու, Շիրակի մարզային և Ռազմական ոստիկանությունների ներկայացուցիչները, ՇՄ քննչական բաժնի քննիչները: Նախնական տեղեկատվության համաձայն տարածքում հայտնաբերվել է 4 փամփուշտ` 5.6 տրամաչափի, արձակված AK 74 ինքնաձիգից: Ներկայացվող բոլոր տեղեկությունները նախնական են: Այս մասին հայտնում է  «Ցայգ» ՀԸ։

Ըստ Առավոտի՝ կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած «Շեկոն»՝ Արտյոմ Կարապետյանը ծայրահեղ ծանր է, ըստ բժիշկների, զարկերակային ճնշումը գրեթե գոյություն չունի, իսկ քավոր Հարութին՝ Հարություն Խաչատրյանին վիրահատում են, գնդակը դիպչել է ուսին: Ըստ շրջանառվող վարկածի, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այս երկու թիմակիցների հետ հարաբերություններ պարզող խումբը գլխավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մահացած եղբոր՝ Արթուրի որդի Վահիկը: