Վեպը քաղաքական խնդիր է լուծում
«Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազները» վեպում գեղարվեստական խոսքով վերացնում է,չեզոքացնում ադրբեջանական կառավարության մեղքը»,-համոզված է հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը։
Բանն այն է,որ գրքում հեղինակը Ադրբեջանում ապրող հայերի ջարդը վերագրում է Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներիրն։
«Հեղինակը ինչ խոսք ջարդեը ներկայացնում է,ճիշտ է, կիսաբերան,բայց միաժամանակ լուծում է քաղաքական խնդիր։Հեղինակը բազմիցս իր ելույթներում նշել է,որ նա այս գրքում ազնվացրել է ադրբեջանցուն»,-նշեց նա։
Պարոն Այվազյանը ոչ մի կերպ չի հասկանում գրքից առաջացած մեր ոգևորությունը։
«Այսօր մեր մեծ գիտնականների սեղանները լիքն են անտիպ գիտական վերլուծություններով ու աշխատանքներով,իսկ նրանք միանգամից միջոցներ գտան գիրքն հայերեն թարգմանելու,անգամ մի քանի տարբերակով։Սա մեր պետության ցանկացած ոլորտի ամենաթողութայն արդյունք է»,- վրդովմունքով նկատեց նա։
Հայագետը ընդգծեց,որ նա կողմ էր գրքի թարգմանությանը,բայց միայն խմբագրական աշխատանքներից հետո կարելի էր հրատարակել։
«Թարգմանությունը պետք է ունենար առաջաբան,որը կտեղեկացներ գրքի բուն բովանդակության մասին,քանի որ շատ են խեղաթյուրումները»,-վստահ է նա։
Ի դեպ. հայագետը չի բացառում,որ շինծու են նաև գրողի նկատմամբ հետապնդումները և գուցե դրանց նպատակը հայկական կողմի արձագանքն տեսնելն էր։