Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տատիկի մրգերն ու մաթեմատիկան

Հասարակություն
342dca8fae657c97dc892611921d208a

Դասագիրքը պետք է նպաստի աշակերտի սոցիալականացմանը, համոզված է 1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, ով վերջին շրջանում քննադատության է արժանացել։

«Դպրոցական դասագիրքը պետք է ամբողջապես համապատասխանի պետականորեն մշակված առարկայական ծրագրին, գրված լինի պարզ ու մատչելի լեզվով, պետք հաշվի առնվի երեխայի տարիքային առանձնահատկությունները», - նշեց նա։

Հայաստանում դասագիրքը մինչ դպրոց հասնելը մասնակցում է մրցույթի։ Պարոն Մկրտչյանի դասագրքերը ևս անցել են մրցութային փուլը։ « Սակայն մրցակցությունը լինում է նաև դպրոցում, քանի որ մրցույթը կարող են անցնել երկու դասագրքեր, և այս դեպքում արդեն ուսուցիչն է ընտրում, որ դասագրքով է դասավադելու»,- ասաց Սոկրատ Մկրտչյանը։

Այն հարցին, արդյոք պահպանվում են դպրոցական դասագրքերի սանիտարահիգենիկ վիճակը, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրենը ասաց սանիտարական նորմերը ևս պահպանված են, քանի որ 2006 թ.-ից առողջապահության նախարարության հաստատած սանիտարական նորմերը պարտադրվում են հեղինակներին ու արտադրողներին կրթության նախարարության կողմից։

« Հաշվի է առնվում է կազմի, թղթի որակը, գրքի քաշը, գրքում օգատագործվող ներկերը, տառատեսականները, միջտողային հեռավորությունները», -հավելեց Սոկրատ Մկրտչյանը։

Իսկ վերջերս համացանում բուռն քննարկման թեմա դարձած տարրական դասարանների մաթեմատիկայի խնդիրները, դասագրքերի հեղինակը բացատրեց այսպես. « Այդ խնդիրները նպաստում են աշակերտների տրամաբանակության զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան միմյանց միջև քննարկումներ կազմակերպել, նաև դրանք մեխանիզմներ են որը արդեն կնպաստի բարձր դասարաններում երեխանների արագ կողմնոշմանը խնդրի լուծման համար»։
Հիշեցնենք, որ դասագրքում այսպիսի խնդիր կա. «Ո՞վ կարող է հաշվել:Տատիկը զամբյուղում դրել է նուռ, տանձ, խնձոր և դեղձ: Նուռը 2 հատ է, խնձորը` 4, դեղձը՝ 4: Քանի՞ տանձ կա զամբյուղում»: