Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինաստանում երկրաշարժ է զգացվել

Հասարակություն
fa3b8d34bff8566fbfb8f9b2e83abdbf

Այսօր՝ժամը 09.36-ին, տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900:

Լրատվամիջոցների հավաստմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 46 մարդ և վիրավորվել 600:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը։