Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական զոհը

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Երեկ ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել է 19- ամյա Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ-ն։

«Բանակն իրականում» ՔՆ-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ Մարտակերտի «Ինտերնատ» անունով հայտնի զորամասում: Ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է: Րաֆֆին զորակոչվել էր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից:

Րաֆֆիի մարմինը Երեւանի ճանապարհին է եւ առավոտյան ենթարկվելու է դիազննության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում («անատոմիկ»), հասցեն՝ Մ. Հերացի 5/1, Երեւան 0025: Զինվորի ընտանիքը դիազննությանը մասնակցելու համար ներգրավել է Հելսինկյան ասոցիացիայի՝ զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին:

Լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների եւ այլ քաղաքացիների ներկայությունը ցանկալի է, քանի որ հաշվի առնելով նախորդ փորձերը, անկախ փորձագետի ներգրավումը կարող է խոչընդոտվել:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն