«Խոսրո՞վն է ասում, ինքը խաբում է ուղղակի»
«Դալմայի այգիներում, բաղերում առաջին առանձնատները ե՞րբ հայտնվեցին: Վերցրեք ու տեսեք՝ ո՞վ էր այդ ժամանակ քաղաքապետը, ով էր մոտ իշխանությանը... Իհարկե, Վահագն Խաչատրյանը» ,- ասել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքերով, պետք է հիմքեր ունենաս քննադատության համար. «Եթե ոմանց թվում է ազգաբնակչությունը հիշողությունը կորցրել է, ամնեզիա ունի, այդպես չէ»:
«Խոսրո՞վն է ասում, ինքը խաբում է ուղղակի: Թող մանիպուլյացիաների չենթարկի մարդկանց: Ինքը շատ լավ գիտի, որ այդ ժամանակ չի եղել: Եթե շատ լավատեղյակ է, թող պաշտոնապես փաստեր հրապարակի, որին պատասխանը կարող եմ տալ՝ 1992-ի դեկտեմբերից մինչեւ 1996-ի փետրվարի վերաբերյալ: Թող հրապարակի փաստեր, որ դա տեղի է ունեցել Վահագն Խաչատրյանի ժամանակ: Ես նույնը կարող եմ Վանոյի ժամանակ էլ ասել»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը այստեղ