A
A
Ոստիկանություն. Պաշտոնանկություն չի սպասվում
Ոստիկանությունը անդրադարձել է լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք վերաբերում են ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկություններին։
«Այդ տեղեկությունները զուրկ են որևէ հիմքից և չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է ոստիկանության մամլո ծառայության պարզաբանման մեջ։
Ի դեպ, նույն հայտարարությամբ ոստիկանությունը կոչ է անում լրագրողներին, թե. «Սթափվե՛ք:
Ձեր տարածած ապատեղեկատվությունը ոստիկանության հեղինակությանը չի վնասում, որովհետև ճշմարտությունը միշտ զորավոր է ստից: Վնասում է ձեր հեղինակությանը, մոլորության մեջ է գցում ընթերցողին ու հասարակությանը և, բումերանգի պես, կրկին վերադառնում ձեզ՝ անհավատության ու անվստահության տեսքով»