Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կնոջը պարտադրում են ազատել կացարանը (տեսանյութ)

Հասարակություն
efac2e5ebeb5382eddc6eb49d2bf54de

Գյումրու երբեմնի հզոր արտադրական միավորումներից մեկի՝ «Լենտեքստիլի» այժմ կիսաքանդ մի հանրակացարանի առաջին հարկում երկրաշարժից հետո ժամանակավորապես ապաստանել է աղետից անօթևան, 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանն իր տղայի, հարսի և երեք մանկահասակ թոռների հետ:

Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում ամբողջովին համալրել և ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին հանձնել իրենց կորցրած բնակարանի հասցեում հաշվառված ընտանիքի անդամ բոլոր 15 անձերի փաստաթղթերի փաթեթը, ինչի պատճառով պետությունն անցած տարիներին նրանց բնակարան չի հատկացրել: Իսկ նախկին հանրակացարանի այդ շենքը վաղուց վաճառվել է, և սեփականատերը պարտադրում է օր առաջ ազատել տարածքը: Մինչդեռ անօթևան ընտանիքը բնակվելու այլ վայր չունի:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: