Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆ. Պտղատու այգիները կարող են ցրտահարվել

Հասարակություն
bb6da395ceeee66b18bd9bd4b4d67155

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը ընկած ժամանակահատվածում, գիշերվա երկրորդ կեսից հետո, սպասվում է ջերմաստիջանի անկում` օդում մինչև 0 -2C0 :

Նշված տարածաշրջաններում ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները:

Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր և դրանք տեղակայելով քամու ուղղությամբ այրել` այնպես, որպեսզի ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով: Այնտեղ որտեղ կա ոռոգման հնարավորություն` խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել: Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է նույնիսկ բացառել վնասը: