Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ ՄԻԱՎ ունեցողը չի՞ ծածկի դեմքը (տեսանյութ)

Հասարակություն
4d099f9eef87ed256312ab0c511a557b

Վահագնը ( անունը փոխված է) ամուսնությունից ամիսներ առաջ տեղեկացել է, որ ունի ՄԻԱՎ դրական: Նա այդ ժամանակ գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ քաղաքացիություն ստանալու համար պետք է անցներ լաբարատոր հետազոտություն ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիների հայտանաբերման համար: «2007թվականն էր, քաղաքացիություն ստանալուց հետո պետք է վերադառանայի Հայաստան ամուսնանալու համար», -ասում է Վահագնը:

Նրա համար մեծ դժվարությունն եղել է սիրելի աղջկան իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին ասելը:

«Գրեթե 5 տարի չէի կարողանում դուխ հավաքել ու ասել այդ մասին, սակայն «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում երկար հոգեբանական աջակցությունից հետո համարձակվեցի և ասացի։ Նաա ինձ ընդունեց այսպիսին, ու մեկ տարի է մենք արդեն ամուսնացած ենք»,- ասաց նա:

Նրանք առաջիկայում պլանավորում են ունենալ երեխա, որի համար արդեն Վահագնը սկսել է հակառետրովիրուսային բուժում անցնել: Նա վստահեցնում է, որ իրեն լիովին առողջ է զգում, իր համար ՄԻԱՎ կարգավիճակ ունենալը խնդիր չէ:
«Այնքան ուրիշ խնդիրներ կան, որ դա 5-րդ պլան ենք մղել», - նշեց նա:

Վահագնի խոսքերով՝ հասարակությունն այսօր խտրականությամբ է վերաբերվում իրենց, այդ իսկ պատճառով, նրանք նույնիսկ իրենց ծնողներից են թաքցնում հիվանդ լինելու հանգամանքը։
»Իմ ընկերներից ոմանք գիտեն, սակայն ծնողներիս չեմ ասել: Գիտեմ, որ նրանք կընդունեն ինձ, բայց չեմ ցանկանում, որ սկսեն ինձ համար անհանգստանալ» - հավելեց Վահագը:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հոգեբան Անուշ Մինասյանի ևս նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հոգեբանական լուրջ խնդիիրներ ունեն:

«Ինչո՞ւ մարդիկ իրենց կարգավիճակը չեն բացահայտում, էկրանին չեն երևում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ բաց դեմքերով, դա գալիս է հասարակության կողմից խտրականության ենթարկվելու վախից», - ավելացրեց հոգեբանը:

Նրա խոսքերով ոչ թե պետք է աչք փակել, այլ ընդունել երևույթ, որպեսզի և հասարակությունը իրազեկված լինի, և ՄԻԱՎ ունեցող մարդը կարողանա լիարժեք ապրել:

Պաշտոնական տվյալներով Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրում է 1450 մարդ։ Մասնագետները վստահ են, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է , հասնում է մոտ 3500-ի եւ ավելանալու միտում ունի։

«Հիվանդությունը վարակվելու պահից երկար ժամանակ կարող է տևի, մինչև հայտաբերվի, մոտավոապես 6-7 տարի, որը չի դրսևորվում մարդու արտաքինում» , -ասաց «Իրական աշխարհ իրական մարդիկ» ՀԿ-ի տեխնիկական խորհրդատու Հովհաննես Մադոյանը:

Մասնագետը հշեցնում է ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիները:

«ՄԻԱՎ-ը փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան միջոցով թմրանյութի ներարկային ճանապարհով, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագործելիս», -տեղեկացրեց պարոն Մադոյանը:

Հիվանդությունը նորածիններին կարող է փոխանցվել մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս: Սակայն նույնիսկ ամուսնական զույգից մեկի ՄԻԱՎ կարգավիճակի դեպքում, եթե պահապանվեն բոլոր ցուցումները, հնարավոր է ունենալ առողջ երեխա։

Ի դեպ Հայաստանում փոխանցման ուղիներից ամենատարածված սեռականն է և կանայք ձեռք են բերում այն իրենց ամուսիններից կամ մշտական սեռական զուգընկերոջից:

2005թ-ից Հայաստանում գործում է հակառետրովիրուսային բուժումը, որը տալիս է իր արդյունքները, բուժում ստացող մարդիկ չեն մահանում և հնարավոր է երկարացնել մարդու կյանքի տևողությունը մինչև 46 տարի։