A
A
Զինամթերք՝ դպրոցի մոտ
Ապրիլի 15-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Հ. Տալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։