Ակցիա՝ ի պաշտպանություն Եղիայի (տեսանյութ)
Քանաքեռ Զեյթունի առաջին ատյանի դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն բնապահպան Եղիա Ներսեսյանի:
Հիշեցնենք, որ Կապանում հանք շահագործող Դինո Գոլդ մայնինգ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Եղիայի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ՝ իր ելույթներից մեկում, բարձրաձայնել է իրեն հասած տեղեկություններ՝ հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:
Ակցիայի մասնակիցները իրենց ձեռքում պաստառներ ունեն «Մարդն է արժեք, ոչ թե հիմքը», «Հանքային խոշոր ամոթ առողջակեր Դինո Գոլդ մայնինգին»։
Ակցիայի մասնակիցները վանկարկումներոց դիմավորեցին վերաքննիչ դատարանի շենքին մոտեցող Դինո Գոլդ մայնինգ ընկերության ներկայացուցիչներին. «Դուք ոչնչացնում եք մեր բնությունը, աղտոտում եք մեր երկիրը, մենք դա թույլ չենք տա»:
Ակցիան շարունակվում է։