Պատահարների թիվն ավելացել է (տեսանյութ)
Այս տարի գրանցվել է ճանապարհատրանսպորտային 625 պատահար, արդյունքում եղել է 57 զոհ եւ 897 վիրավոր:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն այս տարի աճել է 110-ով, իսկ զոհերի թիվը մնացել է անփոփոխ՝ 57 զոհ, վիրավորներինը թիվը աճել է 155-ով»,- ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
Ոստիկանության գնդապետի հավաստմամբ՝ այս տարի պատահարների թվի աճը պայմանավորված է Հայաստանում տրանսպորտային միջոցների կտրուկ աճով.
«Հայաստանի պատմության մեջ ճանապարհատրանսպորտային պատահարներից ամենաշատ զոհերը գրանցվել է 2008 թվականին։ Այդ ժամանակ մենք ունեցել ենք 407 զոհ: Իսկ 2010 թվականին զոհերի թիվը կրճատվել է և հասել 294 -ի, իսկ 2011 թվականին տեղի է ունեցել նորից աճ՝ գրանցվել է 327 զոհ, որը կրճատվել է 2012 թվականին՝ հասնելով 311 -ի » ։
Պարոն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ Երեւանում այսօր գործում են 65 արագաչափ սարքեր և իսկ 50 նկարահանող տեսախցիկներ խաչմերուկներում. «Այս տարի մենք նախատեսում ենք ՀՀ - ում տեղադրել 50 արագաչափեր, և Երևանում խաչմերուկները կկահավորվեն 30 նկարահանող տեսախցիկներով» ։
Ոստիկանության գնդապետը անդրադառնաձավ նաև վարորդների կողմից դժգոհության առիթ ճանապարհային նշաններին, որոնք նոր տեղադրված գովազդային վահանակների պատճառով անտեսնելի են դարձել և արդյունքում հաճախ խախտվում են կանոնները. «Այս խնդիրը ուսումնասիրության փուլում է և ամեն ինչ արվում է այս խնդիրը շտկելու համար։ Յուրաքանչյուր 3-4 ամիսը մեկը մենք զբաղվում ենք նման խնդիրների լուծմամբ»։