A
A
«Արմավիա»-ն դեռ չի դիմել դատարան
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը դեռ պատրաստում է իր փաստաթղթերը՝ դատական կարգով սնանկ ճանաչվելու համար։
«Դա շատ բարդ գործ է, այդքան փաստաղթեր հավաքելը»,- «Ա1+»-ին հայտնեցին «Արմավիա»-ից։
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբից ավիափոխադրողը հայտարարել է իր սնանկության մասին՛
Արմավիայից նաեւ վստահեցրին, որ իրենք սկսել են վերադարձնել տոմսերի գումարները։