A
A
Փլուզվել է զինկոմիսարիատի պարիսպը
Շիրակի մարզի Գյումրիի Թումանյան 19 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի պարիսպը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարար վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է պարիսպի մոտ 5 քմ մակերեսով հատվածը:
Փրկարարները վտանգավոր հատվածը սահմանազատել են ժապավենով:
Ըստ ԱԻՆ-ի՝ տուժածներ չկան: