Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր պայքարը հանուն Րաֆֆիի չէր» (տեսանյութ)

Հասարակություն
c50db24548cde58e25caf6f372756e9b

Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը պնդում է, որ ապրիլի 9-ին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վիրավորել է իրեն:

«Ձեռքերս ոլորեցին ու խցկեցին մեքենա,հետո Օսիպյանը գլուխս մտցրեց մեքենայի մեջ ու ասեց դու տղամարդ չես:Հետաքրքիր է,ինչ կապ ունի այստեղ իմ տղամարդ լինելը»,-ասում է ակտիվիստը։

Երիտասարդները ոստիկական բաժանմունքում են մնացել 3 ժամ ու հասցրել նկատել, թե ինչ վիճակ է տիրում ոստիկանությունում:

«Անգրագիտության ու լպիրշության գագաթնակետ:Չէին կարողանում անգամ արձանագրություն կազմել ու հայատառ տեքստ հավաքել:Բոլորը իրար հայհոյելով ման էին գալիս»,-ասաց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը։

Ինչ վերաբերվում է ապրիլի 9-ի Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին`երիտասարդները հակասական կարծիքներ հայտնեցին,բայց ևս մեկ անգամ միաբերան շեշտեցին,որ իրենց պայքարը անկախ է ու ազատ:

«Մեր պայքարը հանուն Րաֆֆիի չէր,մեր պայքարը հանուն արադարության էր,որ եթե Րաֆֆին է ընտրվել,նա պետք է ղեկավարի մեր պետությունը:Եթե Րաֆֆին ստանձնելով նախագահի պաշտոնը ու իր գործողություւններով խախտեր Սահմանադրությունը,մենք էլի պետք է պայքարենք:Մենք պայքարում ենք մեր իրավունքների ու ազատության համար»,-եզրափակեց ակտիվիստ Աննա Դավթյանը: