Կանչել են փրկարարներին
Ապրիլի 10-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 40 շենքի բնակչուհին չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. բնակարանի դուռը բացելու համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջնացքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1933 թ. ծնված Ն. Հովսեփյանին:
Վերջինիս պատգարակով տեղափոխել շտապ¬օգնության ավտոմեքենան:
Հրդեհներ
Ապրիլի 10-ին, ժամը 18.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի մոտակա սարալանջին այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել` 21.50-ին:
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք և մասամբ` 10 կաղնու ծառ:
Նույն օրը, ժամը 22.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում` վերականգնողական կենտրոնի մոտ, այրվում են ծառի ճյուղեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել` 23.06-ին:
Այրվել են կուտակված ծառի ճյուղեր` 2000 քմ մակերեսով:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։