Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է դի

Հասարակություն
07d231743ee038ae88b64103f8d1b3f3

Ապրիլի 9-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Խրիմյան Հայրիկի 6ա շենքի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Հակոբյանի դին:

Նույն բնակարանի բնակչուհի` 1940 թ. ծնված Գ. Մարտոյանին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։