Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մազմանյանը գերադասում է լինել անողների մեջ

Հասարակություն
0b8498f357e2f0f77822c2767298450a

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկ չի ստացել, բայց եթե ստանար էլ՝ չէր համաձայնի: «Եթե ընդգրկվեի, վաղուց շատ բաներում կընդգրկվեի: Լիքը գործեր ու պարտականություններ կան, որ հազիվ եմ հասցնում: Գերադասում եմ դրանցով զբաղվել: Քաղաքականություն եւ կյանք ասվածը բաժանում ենք երկու մասի` դրա մասին խոսողների եւ դա անողների: Գերադասում եմ լինել անողների մեջ: Չեմ կարծում` իմ ներկայությամբ քաղաքապետարանի ավագանիում օգուտ կտայի: Կամ արժեր` իմ ժամանակն այդտեղ ծախսել»,- ասաց պարոն Մազմանյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն պետք է սկսի գործով համոզել ընտրողին «ավելի լավ Երեւանի» խոստմանը հավատալու հարցում. «Սրանից հետո ռազմավարական որոշումներ է պարտավոր կայացնել իշխող կուսակցությունը` ընդ որում գործնական ֆոնի վրա, արդյունքի իմաստով, որպեսզի ժողովուրդն այդ դեպրեսիայից ու չհավատությունից դուրս գա: Ասել է , թե կտրուկ փոփոխություններից կերեւա, մարդը պետք է հասկանա, որ ինքը մտնում է դատարան ու ինքը օրենքով պաշտպանված է»:

Մանրամասներն` այստեղ