Անվասայլակը կհայտնվի՞ «ափերի մեջ» (տեսանյութ)
Կարի մեքենայի անիվի ամեն պտույտի հետ Հերիքնազի մտքում պտտվում է նաեւ դստեր՝ Մանեի ճակատագրի անիվը: Կարուձեւից ստացված եկամուտն այս փոքրիկ ընտանիքի ապրուսի միակ միջոցն է:
Հերիքնազը երբեմն գիշերներ է լուսացնում՝ կար անելով, բայց դրա դիմաց ստացած գումարն անգամ օրվա սննդին չի հերիքում, իսկ դստերը հատուկ սննդակարգ է անհրաժեշտ:
Մանեն առաջին կարգի հաշմանդամ է, սակայն այն հազվադեպ հանդիպող մարդկանցից է, ովքեր երբեք ոչնչից չեն բողոքում եւ չեն հուսալքվում:
21-ամյա այս աղջկա համար կյանքը լի է վառ գույներով:
Մանեն ասում է, որ երազանք ունի՝ իր բանաստեղծությունների ժողովածուն հրատարակելու, սակայն չգիտի՝ իրականություն կդառնա՞ այն, թե ոչ: Այժմ նրան ավելի մոտ է թվում անվասայլակ ունենալու երազանքը: Ասում է, որ նույնիսկ պահեր են եղել, որ թվացել է, թե այդ երազանքն իր ափերի մեջ է:
Մանրամասները «Անկյուն+3»-ի տեսանյութում։