Վթար. Ալավերդիում շնչելը անհնարին էր դարձել (տեսանյութ)
Երեկ երեկոյան «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասից հազիվ 100 մետր վերև, դեպի Կոշաբերդ բարձրացող ծխատարում վթար է տեղի ունեցել:
Այս մասին հաղորդում է hetq.am-ը։
Ծխատարի որոշ հատված փլվել է, ինչի պատճառով մետալուրգիական արտադրամասի արտանետումները ամբողջությամբ չեն հասել Կոշաբերդի գագաթի ծխնելույզին և ինչպես ծխատարի քանդված հատվածից, այնպես էլ գործարանի մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ ծուխ էր ժայթքել։
Գազն արագությամբ տարածվել է Ալավերդու Մադան, Զորավար Ադրանիկի, Թումանյան փողոցի, գործարանի սանիտարական գոտում գտնվող բնակելի շենքերի և այլ թաղամասերի վրա:
Շնչելը անհնարին էր դարձել գործարանի հարևանությամբ գտնվող ճոպանուղու`քաղաքի ներքևի հատվածի կայանում