Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդար հոգիներն ազատվեցին

Հասարակություն
bc41187ec80660e597e56b492f161fda

Այսօր Ավագ շաբաթ է, երբ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը:

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:
Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Վաղը Սբ. Հարության տոնն է։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: