Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը որդու հետ էր եկել (տեսանյութ)

Հասարակություն
77a759208e4225fbbde988afa9c65898

Կարմիր, կապույտ եւ տարբեր գույներով ներկված ձվեր, քաղցրավենիքներ, կուլիճներ, ավանդական չամիչով պատրաստված փլավ եւ Սուրբ Հարության տոնի խորհուրդը ներկայացնող երգեր:

Այսօր միջոցառում անցկացվեց Երեւանի Կենտրոնում՝ Նոտարական ծառուղիում։

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները ներկայացրեցին տոնի խորհուրդը, հանդես եկան հայկական երգերով ու պարերով:

Նոտարների պալատի կազմակերպած այս միջոցառմանը իր անչափահաս որդու հետ ներկա էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Ուրախալի է՝ ընդհանրապես, որ մեր կրոնական տոները աստիճանաբար շատ խորը մտնում են մեր մեջ: Շատ հաճելի է տեսնել այս ամենը, որովհետեւ իր մեջ խորհուրդ ունի եւ ինչ որ տարբեր կրոնական ուղղությունների առկայության պարագայում նման միջոացռումները կրկին գալիս են ամրապնդելու, հաստատելու Հայ առաքելական եկեղեցու հետնորդների հավատքը»,-ասաց Թովմասյանը:

Միջոցառման ավարտից հետո սկսվեց հյուրասիրություն տաղավարներում տեղադրված՝ Ս. Զատկի տոնը խորհրանշող ուտեստներով: