A
A
Վտարեցին
Այսօր 4 անձից բաղկացած Իսունցների ընտանիքը հայտնվեց փողոցում։ ԴԱՀԿ աշխատակիցներն այսօր անտեսելով վարչական դատարանի որոշումը Տիգրան Մեծ հասցեի իրենց հայրական տնից վտարեցին Իսունցներին։
ԴԱՀԿ-ն իր աշխատանքները ժամանակավորապես դադարեցրեց միայն մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում։
Ի դեպ, Անահիտ Իսունցը այդպես էլ չկարողացավ ապացուցել ԴԱՀԿ աշխատակիցներին,որ այն հասցեն,որի սեփականատերն են և որում հաշվառվածն են Տիգրան Մեծի 7/5-է։ Մինչդեռ կատարողական թերթիկում մատնանշված է Տիգրան Մեծի 7-ը։ Ի դեպ, մեկ սենյականոց բնակարանի մի հատվածը Իսունցեները խանութի էին վերածել, որի շնորհիվ գոյատեւոմ են: