Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ-ը՝ Հայրիկյանի մասին

Հասարակություն
c95e5a27925cc16aabffac47feebaae7

Առողջապահության նախարարության հայտարարությունը.

Հաշվի առնելով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ունեցած նշանակալի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անկախության կայացման և երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարություն առաջարկ էր ներկայացրել 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով միջոցներ հատկացնելու վերաբերյալ։

Նման բացառիկ դեպքերում աջակցության նախադեպերը հաշվի առնելով, ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձից հետո նրա առողջության լիովին վերականգնումը եվրոպական առաջատար որևէ կլինիկայում առավել արդյունավետ իրականացնելու նպատակով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20 500.0 հազ. դրամ: