A
A
«Արմավիան» սնանկ կճանաչվի՞
«Արմավիան» չունի այն ֆինանսական հնարավորությունները, որ հետագայում էլ կարողանա կատարել պետության կողմից առաջադրվող պայմանները։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը չի բացառում, որ ընկերությունը կարող է անգամ սնանկ ճանաչվել։
«Արմավիան» չունի այն ֆինանսական հնարավորությունները, և ընկերության վիճակն էլ այնպիսին չէ, որ կարողանա երկարաձգել պայմանագիրը և կատարել պետության կողմից առաջադրվող պարտականությունները, - ըստ «Սիվիլնեթի»՝ ասել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում։
Ըստ նրա՝ մի շարք ուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքի վերաբերյալ կլինի հստակ դիրքորոշում։