Հստակեցվել է ժամանակացույցը
Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ առկա գործակցության ակտիվացման կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորեցին միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը՝ հստակեցնելով 2013թ. համար նախատեսվող երկկողմ միջոցառումների եւ փոխայցելությունների ժամանակացույցը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2013թ. երկրորդ կիսամյակին ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության, արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, միջազգային անվտանգության, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի եւ Լիտվայի մասնակցության հարցերի շուրջ: