«Թուրքիայի մատը խառն է» (տեսանյութ)
«Վերականգնենք պատմական արդարությունը» այս խորագրով ֆեյսբուքում ստորագրահավաք է մեկնարկել։
Նախաձեռնության հեղինակները հույս ունեն անվանափոխել Բրիտանական թանգարանի 54-րդ սրահը։ Հենց այստեղ են տեղ գտել Ուրարտական ժամանակաշրջանի, ինպես նաեւ Արարտյան թագավորության մեր մշակութային արժեքները։ Մինչդեռ սրահի ցուցատախտակի գրությունը ազդարարում է, թե ցուցադրվելիք գտածոները պատկանում են հնագույն Թուրքիային:
«Հանուն Հայաստանի» ՀԿ նախագահ Գայանե Գևորգյանը պայքարի տարբեր եղանակների է փորձում դիմել։
Ստորագրահավաքը նրա կարծիքով ամենաարդյունավետ միջոցներից մեկն է.« Ես գիտեի որ Բրիտանական թանգարանում կա սրահ,որտեղ ցուցադրվում են ուրարտական շրջանի գտածոներ,այդ թվում ՀՀ-ից տեղափոխված երեք կարմիր սափորներ և այդ սրահի անունը հնագույն Թուրքիա է։ Երբ առաջին անգամ եղա թանգարանում այդ փաստը իմ մոտ շատ մեծ հոգեկան ալեկում առաջ բերեց»։
Բրիտանիայից վերադառնալով՝ տիկին Գայանեն շարունակում է ջանքեր գործադրել այս խնդիրը պետական մակարդակի հասցնելու համար:
Այս պահին նախաձեռնությանը իրենց ստորագրություններով միացել են մոտ 11 հազար մարդ և ոչ միայն հայեր.« Ստորագրահավաքին դիմում է ներկայացրել նաև անգլիացի մեծ գիտնական Քրիստափոր Ուոքերը : Դիմում -նամակի վերջում նա նշում է, թե չի կարելի սիրաշահել՝ մարդասպաններին և խեղաթյուրել պատմությունը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը այս ամենի մեջ նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում.« Պատահական ոչինչ չկա, Թուրքիայի մատը այստեղ անպայմանորեն խառն է,որովհետև այս ձեռագիրը մենք ամենուր հանդիպում ենք»։
Պատմաբանը կարծում է,որ երկարատև պայքարի արդյունքում մենք անպայման հաղթանակ կտոնեն.«Ես կարծում եմ,որ գիտնականը՝ գիտական հաստատությունը և հասարակությունը մեկտեղ պետք է պայքար մղենք նման խեղաթյուրման դեմ և ի վերջո դա կավարտվի հաղթանակով»։