Մի կտոր հաց. Էն էլ հրեն՝ երկնքից կախված (տեսանյութ)
Հայաստանին այսօր անհրաժեշտ է գյուղատնտեսական ապահովագրությունը, կարծում է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ է, և բնականաբար մասնագիտացված գործակալությունները պետք են աշխատեն հենց ֆերմերների հետ», - նշեց նա:
Ագրարագյուղացիական միավորման ղեկավարը հիշեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության փորձ եղել է 1999թ.-ին:
«Մեկ միլիոնի չափով ներդրում արեցին միջազգային կազմակերպությունները, որպեսզի ստեղծվի ապահովագրական գործակալություն: Ցավոք սրտի, այդ ընթացքում գյուղացուն չթողեցին մասնակցել այդ գործընթացին», -ասաց Հրաչ Բերբերյանը:
Նրա համոզմամբ՝ տարբերակներից մեկն էլ կարող է լինել համաշխարհային բանկի վարկային ռեսուրսների օգտագործումը:
«0, 75 տոկոս վարկ 35 տարով և այդ գումարը կարելի է օգտագործել, շահույթներով վարկը փակելու համար»,-հավելեց Հրաչ Բերբերյանը:
Գյուղատնտեսության նախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանի կարծիքով այսօր ոլորտում դեռ հնարավոր չէ ապահովագրություն իրականացնել։
Նա հիշեցնում է, որ Հայաստանում դեռ չկա գյուղատնտեսության ռիսկերի գնահատման մեխանիզմ, ինչպես նաև ապահովագրական գործակալությունների համար գրավիչ չէ ներդրումներ անելը։
«Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, բնակլիմիկայական գործոններով պայմանավորված տարեկան 40-50 միլիարդ դրամի վնաս է կրում ոլորտը», -ասում է Հրաչյա Ծպնեցյանը:
Կիկին հիմք ընդունելով միջազգային փորձը՝ պարոն Ծպնեցյանը ընդգծեց, որ այլ երկրներում ապահովագրությունը գրեթե ամբողջովին մասնավոր ընկերություններ են իրականացնում
«Գերմանիայում սուբսիդարավորում գոյություն չունի, սակայն պետությունը բազմաթիվ բնական աղետների դեպքում գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում է տրամադրում»,-տեղեկացրեց Հրաչյա Ծպնեցյանը: