Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է թնդանոթի արկի գլխիկ

Հասարակություն
b5f26e7c49b871b2758ee09add118b6d

Մարտի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության սակրավորները:
«Հայաստանի հողեր» ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի մոտակայքում հայտնաբերվել է թնդանոթի արկի գլխիկ (d=100 մմ), որը իրենից վտանգ չի ներկայացնում:

Փրկարարները թնդանոթի արկի գլխիկ հանձնել են սակրավորներին:
ԱԻՆ