Ցուցմունքներ տալը տապալվեց
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ըստ էության տապալվեց «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի ցուցմունքներ տալը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված եւ արդյունքում մահացած Վահե Ավետյանի եւ մյուս չորս տուժողների գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց, իսկ Դավիթ Ադամյանը նախորդ դատական նիստին էր ցուցմունք տվել:
Պաշտպանական կողմը նախապայման դրեց դատարանի առաջ, որ իրենց պաշտպանյալները պատրաստ են ցուցմունք տալ, եթե նիստը լինի կամ դռնփակ, կամ չտեսանկարահանվի:
Դատարանը մերժեց դռնփակ անցկացնելու, լրատվամիջոցների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու պաշտպանական կողմի առաջարկները: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց այդ առաջարկները, հորդորելով լրատվամիջոցներին՝ լինել առավելագույնս օբյեկտիվ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով