Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մատաղիսի» գործով հերթական դատը

Հասարակություն
c964038ba0ec57b9a36a43c8dca6760c

2013 թ. մարտի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների քննությունը:

Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Նախորդ դատական նիստի ընթացքում վերաքննիչ բողոքներ են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը և մեղադրող դատախազ Անդրանիկ Շահինյանը, իսկ վերաքննիչ բողոքների դեմ առարկություն է ներկայացրել երեք արդարացվածների պաշտպան Հայկ Ալումյանը:

Դատական նիստի ընթացքում մեղադրյալները կներկայացնեն իրենց առարկությունները:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասում ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց:
Հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։