Արթուր Բաղդասարյանի շնորհավորանքը
Օդերևութաբանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հիդրոմետ ծառայության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Մարտի 23-ին Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նշվում է օդերևութաբանի մասնագիտական տոնը: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ծառայության բոլոր աշխատակիցներին տոնի կապակցությամբ: Բնական աղետներով լի մեր երկրում ձեր ամենօրյա, հետևողական ու սրտացավ աշխատանքի, ժամանակին իրականացվող իրազեկման շնորհիվ հնարավորինս չեզոքացվում են այդ աղետների վնասները։
Հուսով եմ, որ այսուհետ ևս Հիդրոմետ ծառայության զարգացումը կլինի Արտակարգ իրավիճակների նախարարության գերակա ուղղություններից մեկը և Ձեր ծառայությունը լուրջ առաջընթաց կգրանցի բնական աղետների կանխարգելման գործում։ Կրկին շնորհավորելով Ձեզ տոնի առթիվ` ցանկանում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, առավել ուրախալի եղանակային կանխատեսումներ և ամենայն բարիք»: