«IT Futsal Cup»-ը շարունակվում է
Փետրվարի 23-ից ապրիլի 20-ը տեղի է ունենում IT CUP ֆուտզալի առաջնության 7-րդ մրցաշարը:
Մրցաշարի մասնակիցներն են ոլորտի առաջատար շուրջ 35 կազմակերպություններից ձևավորված 28 թիմերը, որոնցից են` "Synergy", " Synopsys Armenia", "Instigate", "Beeline", " U-com", "Unicomp" և այլն:
Խաղերը վարում են ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրակարգ մրցավարները:
«IT Futsal Cup» մրցաշարի ընդհանուր ղեկավարումը իրականացվում է ՚2S խորհրդատվական ընկերության կողմից: Խաղի կազմակերպիչներեն են` "2S Consultin» և «Sourcio» ընկերությունները:
Ըստ կազմակերպիչների՝ «IT Futsal Cup» մրցաշարը նպատակ ունի նպաստելու IT ոլորտի ընկերությունների փոխճանաչմանը, ոլորտի կազմակերպությունների մեջ ընկերական ավելի ջերմ հարաբերությունների հաստատմանը, Ֆուտզալ սպորտաձևի միջոցով IT ոլորտը ներկայացնող ընկերությունների աշխատակիցների առողջ ապրելակերպի խթանմանը: