A
A
Դժբախտ պատահար Երեւանում
Մարտի 23-ին, ժամը 12.48-ին դժբախտ դեպք է գրանցվել Երեւանում
Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում` սպորտդպրոցի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 1962 թ. ծնված Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից:
Նա տեղափոխվել է "ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է: Հայտնում է ԱԻՆ-ը։