Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ներխուժողին այցելել է հոգեբույժը

Հասարակություն
26af86b2930bbf4170ac5eeb05bbbdc3

Երեկ ԱԺ-ում հրազենային վնասվածք ստացած 25 -ամյա Վրեժ Գալստյանի վիճակը կայուն է: Թիվ 1 հիվանդանոցից «Ա1+-ի հետ հեռախոսազրույցում հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Երեկ հոսպիտալացնելուց անմիջապես հետո, Վրեժին վիրահատել են` հեռացրել են փամփուշտը:

Վրեժ Գալստյանին հիվանդասենյակում, այցելել է նաեւ հոգեբույժը, սակայն նրա այցի մանրամասները դեռ գաղտնիք է:
Հիշեցնենք, որ ըստ դատախազության տարածած հայտարարության մարտի 22-ին՝ ժամը 14։50-ին, Վրեժ Գալստյանը ապօրինի մուտք է գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։

Նա իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Նրա տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու համար անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։

Պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։