Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտերպոլի ԱԿԲ-ն վճարովի ծառայություն չի մատուցում

Հասարակություն
76a2e0c2230225a1d0b4e160b0a46bfb

Ոստիկանության հայտարարությունը.

Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման և ձևակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարվում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են online տարբերակով: